«Ռեալ Էլեքշնս»-ի նպատակն է վերահսկել ընտրական գործընթացը կազմակերպելով www.realelections.am կայքի գործարկումը ընտրությունների ընթացքում` իրական ժամանակում տվյալներ հաղորդելով www.realelections.am կայքի միջոցով Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին` յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալով դիտորդ:

Յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալով թիմ հնարավոր է դառնում վերահսկել ընտրությունների ընթացքը, ինչպես նաև իրական ժամանակում տվյալներ հաղորդել ընտրությունների ընթացքի և ձայների յուրաքանչյուր թեկնածուի օգտին հաշվարկված ձայների մասին:

Այսպիսով կանխարգելվում է ընտրողների թվի, ինչպես նաև թեկնածուների ստացած ձայների թվերի կամայական փոփոխությունը հաշվարկի ընթացքում, քանի որ տեղում վերահսկողություն է իրականացվում v6000 -ի կողմից և տվյալ պահի թվերը ուղարկվում են www.realelections.am կայքը` հայտնի դառնալով Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: