«ՌԵԱԼ ԷԼԵՔՇՆՍ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևան-2016թ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • 1.1 «ՌԵԱԼ ԷԼԵՔՇՆՍ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) ոչ առեւտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգեւոր եւ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
  • 1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:
  • 1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են. օրինականությունը, կամավորությունը, իրահավասարությունը, ինքնակառավարումը եւ հրապարակայնությունը:
  • 1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
  • 1.5 Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` «ՌԵԱԼ ԷԼԵՔՇՆՍ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
  • 1.6 Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է` «РЕАЛ ЭЛЕКШНС» ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ- В ПОДДЕРЖКУ ДЕМОКРАТИИ
  • 1.7 Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է` «REAL ELECTIONS» NONGOVERNMENTAL ORGANIZATION FOR THE SUPPORT TO DEMOCRACY:
  • 1.8 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղ․, 27 շենք, 13 բնակարան:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության առարկան է` ՀՀ օրենսդրության սահմանված կարգով.

  • Աջակցել ժողովրդավարության կայացմանը Հայաստանի Հանրապետությունում:
  • Նպաստել ժողովրդավարական գործընթացների զարգացմանը եւ քաղաքացիական գիտակցության ձեւավորմանը,
  • Խթանել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը,
  • Աջակցել հասարակության մասնակցությանը երկրի կառավարմանը:
  • Օգնել ժողովրդավարության կայացմանը ուղղված քաղաքացիական նախաձեռնություններին,
  • Նպաստել Սահմանադրական արժեքների եւ գիտակցության արմատավորմանը,
  • Դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, տեղական եւ համապետական հանրաքվեների ընթացքում;
  • Նպաստել երիտասարդների ներգրավվածությանը ժողովրդավարական գործընթացներում:
  • Աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը եւ կանխարգելմանը Հարավային Կովկասում,
  • Նպաստել Հարավային Կովկասի քաղաքացիների միջեւ երկխոսության ձևավորմանը,
  • Նպաստել քաղաքացիական հասարակության մասնակցությանը կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներում,
  • Կանոնադրությունից բխող եւ Օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության իրականացումը.

Առաջադրված նպատակները կազմակերպությունն իրականացնում է հանդիպումների, գիտաժողովների, ֆորումների, դասընթացների, հրապարակումների, մրցույթների, հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ այլ թույլատրելի նախաձեռնությունների ձևով:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  • 3.1 Օրենքով սահմանված կարգով Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:
  • 3.2 Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, տասնչորսից մինչեւ տասնյոթ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
  • 3.3 Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ):
  • 3.4 Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:
  • 3.5 Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:
  • 3.6 Կազմակերպության այն անդամը, որը Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում 6 ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Խորհրդի որոշմամբ զրկվում է անդամությունից, վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի.

  • Ընտրել եւ ընտրվել Կազմակերպության բարձրագույն եւ այլ մարմիններում, ընդ որում` ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը,
  • Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ եւ բողոքներ,
  • սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին
  • ազատ դուրս գալ Կազմակերպությունից,
  • Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը,
  • մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին,
  • Կազմակերպության նախագահի, Խորհրդի եւ այլ մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել Ժողովին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով,
  • Կազմակերպության մարմնի (այդ թվում բարձրագույն մարմնի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, Կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել են Կազմակերպության կամ Կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է`

  • հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին,
  • կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
  • մուծել մուտքի վճար եւ ամսական անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը,
  • կատարել իր վրա դրված պարտականությունները:

4.3 Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1 Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից:

5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, խորհրդանիշ: Կազմակերպության խորհրդանիշն է՝ ձախ կողմում թռչնակի նշան, աջ կողմում լատինատառ գրված REAL ELECTIONS։ Կազմակերպության խորհրդանիշի պատկերը` 10.1 կետում:

Կազմակերպությունը ունի նաև հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ եւ կրել պարտականություններ, որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալ դատարանում:

5.4 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

5.5 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները եւ խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

  • տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
  • հիմնադրել լրատվության միջոցներ,
  • կազմակերպել եւ անցկացնել հավաքներ
  • ներկայացնել ու պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը,
  • իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ, ինչպես նաեւ հիմնարկներ,
  • ստեղծել առեւտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,
  • կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր եւ այլ գործարքներ,
  • ինքնուրույն կազմավորել եւ տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները` այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ,
  • իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր, օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
  • օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաև այլ իրավունքներ:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1 Կազմակերպությունը պարտավոր է`

  • 1) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
  • 2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
  • 3) վարել իր անդամների հաշվառումը.
  • 4) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
  • 5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
  • 6) Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին` ներկա գտնվելու կազմակերպության ժողովին.
  • 7) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
  • 8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Կազմակերպության գործունեության եւ կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` համաժողովին:

7.2 Համաժողովը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ: Համաժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով համաժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: Կազմակերպության արտահերթ համաժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում:

7.3 Համաժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

  • Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը, նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը,
  • Կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունը, կազմի փոփոխությունը, լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
  • Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացնող մարմնի ընտրությունը, կազմի փոփոխությունը,
  • Կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը,
  • Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
  • Կազմակերպության ընդհանուր եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:

7.4 Համաժողովը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

7.5 Խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից չորս տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձեւով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության բոլոր անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների կամ Կազմակերպության նախագահի պահանջով:

7.6 Խորհուրդը`

  • հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Համաժողովին ներկայացվող հաշվետվությունը,
  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
  • ընդունում է Կազմակերպության անդամ եւ ազատում կամ զրկում անդամությունից,
  • Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ,
  • ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը եւ ձևերը,
  • ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույքը,
  • ստեղծում եւ լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները,
  • հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը,
  • սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը եւ չափը,
  • հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները,
  • իրավունք ունի քննարկել եւ լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ համաժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից,

7.7 Խորհուրդը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնն վճռորոշ է:

7.8 Կազմակերպության նախագահն ընտրվում է համաժողովի կողմից չորս տարի ժամանակով:

7.9 Կազմակերպության նախագահը`

  • ղեկավարում է Խորհրդի աշխատանքները, վարում է նրա նիստերը եւ համարվում է խորհրդի անդամ,
  • ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի,
  • իրականացնում է Կազմակերպության ողջ գործադիր ղեկավարումը,
  • արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր,
  • օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ,
  • հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը,
  • ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության` մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ցանկացած տեսակի գույքը:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

8.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

8.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`

  • Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները,
  • բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացված վարկերը,
  • դրամաշնորհները,
  • բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,
  • կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր:

8.4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:

8.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:

8.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի եւ կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:

8.7 Կազմակերպության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրված անձինք Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել: Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է Խորհուրդը:

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

9.1 Կազմակերպությունը կարող է լուծարվել համաժողովի կամ դատարանի որոշմամբ: Համաժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելու հետո մնացած գույքը, համաժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ` փոխանցում է պետական բյուջե:

9.2 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել համաժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

10.1 Կազմակերպության խորհրդանիշն է՝ ձախ կողմում թռչնակի նշան, աջ կողմում լատինատառ գրված REAL ELECTIONS